Ուր գնալ Ծաղկաձորում:

  • Օրբելի եղբայրների տուն-թանգարան

    Օրբելի եղբայրներ Ռուբենը, Լևոնը և Հովսեփը այն եզակի հայ ընտանիքից են, որի անդամները դարեր շարունակ էական ներդրում են ունեցել գիտության ոլորտում: Օրբելի եղբայրների տուն-թանգարանը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում: Այն մի ջերմ օջախ է՝ Օրբելի ընտանիքի բոլոր հուշերով:

  • Կեչառիսի վանական համալիր

    Կեչառիսի վանական համալիրը (սկզբնաղբյուրներում` Դարաչիչակի վանք, Էջառիս, Կեչառույք և այլն) գտնվում է Ծաղկաձոր քաղաքի հյուսիս արևմտյան մասում: Շրջակա բնական միջավայրի հետ ներդաշնակության մեջ գտնվելով` ճարտարապետական լուծումներով այս հոյակապ համալիրն ընդգրկում է չորս եկեղեցի, գավիթ, մատուռներ և շուրջ երեք տասնյակ խաչքարեր (XI-XVII դարերի):

    Վանական ամալիրը ձևավորվել ու ամբողջացել է XI-XIII դդ.` Պահլավունի և Պռոշյան (Խաղբակյան) իշխանների ջանքերով։ Կեչառիսը Հայաստանի մշակութային և եկեղեցական նշանավոր կենտրոններից էր, որտեղ ապրել ու ստեղծագործել են շնորհաշատ քաղաքական գործիչ և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Վասակ Խաղբակյան իշխանը, նշանավոր ճարտարապետ Վեցիկը, վանքի միաբան, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ: Կեչառիսը նաև գրչության կենտրոն էր. պահպանվել ու մեզ են հասել այստեղ գրված ու ընդօրինակված հայերեն մի քանի տասնյակ ձեռագրեր:

  • Ճոպանուղի

    Հայաստանի հայտնի հանգստավայր Ծաղկաձորում է գտնվում բազկաթոռային ճոպանուղին՝ իր 5 կայաններով և տասնյակից ավելի սահուղիներով: Ճոպանուղին տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ բարձրության վրա, գործում է՝ սկսած 1967թ.-ից: 2819 մ բարձրությունից, ուր արագընթաց ճոպանուղին հասնում է 32 րոպեում, պարզ եղանակային պայմաններում հնարավոր է դառնում վայելել դեպի Արարատ բացվող անկրկնելի տեսարանը: 2004թ.-ին նախկին ճոպանուղին փոխարինվել է նորով, ձեռք բերել ժամանակակից տեսք, իսկ 2017թ.-ին, խոշոր ներդրումների շնորհիվ, այն ամբողջապես վերանորոգվել է: Ներկայումս ճոպանուղին գտնվում է տեխնիկապես անթերի վիճակում՝ զբոսաշրջիկների ակտիվ և ապահով հանգիստը երաշխավորված է:

  • Զիփլայն

    Ծաղկաձորի Զիփլայնը գտնվում է հայտնի Կեչառիս վանքային համալիրից ոչ հեռու: Պարգևելով ադրենալին ու էմոցիաներ՝ այն հրաշալի տարբերակ է ակտիվ հանգստի սիրահարների համար: Ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան թռչնի թռիչքի բարձրությունից բացվող գեղեցիկ տեսարանները:

    Թռիչքն իրականացվում է 3 փուլով՝

    Թռիչք մեկնարկային կետից (480 մ);
    Վերելք ոտքով (150 մ);
    Հետադարձ թռիչք դեպի մեկնարկային կետ (630 մ):

    Մեր հյուրերի համար գործում է 20%. զեղչ